29/06/2016 14:27
Վերին Լարսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը դիմել է Դմիտրի Մեդվեդևին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջը` Դմիտրի Մեդվեդևին` Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը.
«Հաշվի առնելով հանգամանքը, որ անցակետում Հայաստան տեղափոխվելու դժվարությունների պատճառով հարյուրավոր մարդիկ են կուտակվել, կան ընտանիքներ, երեխաներ, հղի կանայք` Հովիկ Աբրահամյանը դիտարկել է ստեղծված պայմաններում անցակետում կուտակումների խնդրին ավիափոխադրումների միջոցով լուծում տալու հարցը», - ասաց Գոհար Պողոսյանը:
Նա նշեց, որ ավիափոխադրումներով նախատեսված է Հայաստան տեղափոխել մոտ 156 քաղաքացու.
Գ.Պողոսյանի խոսքով, այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել Հայաստանի քաղաքացիներին: