30/06/2016 18:19
Facebook-ում հայտնված տեսանյութից հետո ճանապարհային ոստիկաններն ազատվել են աշխատանքից
Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին Facebook-ի իր էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել:
Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:
Ծառայողական քննությունը շարունակվում է: