30/06/2016 14:08
The Guardian. Իրանը Սիրիայում պայքարելու համար գաղտնի կերպով աֆղանացի գրոհայիններ է հավաքագրում
Իրանը գաղտնի կերպով աֆղանացի գրոհայիններ է հավաքագրում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի պահպանման համար պայքարելու նպատակով, հայտնում է The Guardian պարբերականը` վկայակոչելով իր կողմից իրականացրած հետազոտության արդյունքները:
«Աֆղանստանի մարտիկները, որոնք հիմնականում շատ աղքատ են, գումար վաստակելու և որևէ կյանքի նպատակ ունենալու համար լքում են իրենց տունը: Իրանն էլ հավաքագրում է Աֆղանստանից եկած միգրանտների և փախստականների»,- գրում է հեղինակը:
Նշվում է, որ Իրանը հերքում է այն պնդումը, որ աֆղանացի զինվորների վրա որևէ հարկադրանք է կիրառվում:
«Իրենց կատարած ծառայությունների դիմաց աֆղանացի զինվորներին առաջարկվում է Իրանում կացության թույլտվություն և մոտ 500 դոլար ամսական աշխատավարձ…Շատերը Սիրիա են գնում փողի համար, սակայն որոշ աղֆանացիներ գնում են Սիրիայում շիայական սրբավայրերը պաշտպանելու համար», - գրում է հեղինակը:
Հեղինակը նաև նշում է, որ չնայած որևէ պաշտոնական տվյալներ չկան, հետազոտությունը ցույց է տվել, որ Սիրիայում այժմ մոտ 20.000 աֆղանցի զինվոր կա: