30/06/2016 10:04
Դեռ փորձում են գետի հունը փոխել. Արթուր Առաքելյանը՝ Վերին Լարսի անցակետի փակ լինելու մասին
Քարաթափման հետևանքով հունիսի 23-ից փակված է Վերին Լարսի անցակետը։ «Ժողովուրդը» երեկ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվել է Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի վերջին նորություններից։
«Դեռ փորձում են գետի հունը փոխել, որպեսզի հնարավորություն ստանան ճանապարհային պատկերացում ունենալ»,- ասել է նա։ Ի դեպ, մեքենաներն այս ընթացքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով՝ Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից։
Նշենք, որ այս գիշեր «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք է կատարել ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը երեք չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացու: