30/06/2016 10:00
Գյումրիում տեղի կունենա ապրիլյան պատերազմի օրերին զոհված Ալեքսան Առաքելյանի հիշատակի պուրակի բացումը
Հուլիսի 3-ին Գյումրիում տեղի կունենա ապրիլյան պատերազմի օրերին Արցախում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հիշատակի պուրակի բացումը, որին կմասնակցի նաև պաշտպանութjան նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրել է Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը:
Հիշեցնենք, փոխգնդապետ Առաքելյանը զոհվել էր Ջեբրայիլում, նրա դին անճանաչելիորեն խոշտանգված է եղել: