30/06/2016 14:21
ԱՄՆ-ն Իրաքի արևմուտքում ոչնչացրել է ԻՊ 250 գրոհային
Իրաքի արևմուտքում գտնվող Էլ-Ֆալլուջ քաղաքի մոտ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետության» ավելի քան 250 գրոհային: Ինչպես հայտնում է «РИАНовости»-ն, այս մասին հայտարարել է Reuters-ի աղբյուրը:
Ըստ նախնական գնահատականի՝ չորեքշաբթի իրականացված ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է նաև ամենաքիչը 40 տրանսպորտային միջոց, որոնք պատկանել են ԻՊ-ին։ Ինչպես նշել է աղբյուրը, հստակ գնահատականից հետո այդ տվյալները կարող են փոխվել։
Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը կարևոր է երկրի իշխանությունների համար, քանի որ այն շատ մոտ է Բաղդադին. ԻՊ-ի գրոհայինները օգտագործել են Էլ-Ֆալուջան, որը գտնվում է մայրաքաղաքից 65 կմ դեպի արևմուտք պլացդարմ՝ իրենց հերթական հարձակումների համար։ Կիրակի Իրաքի իշխանությունները հայտարարել էին ԻՊ-ից քաղաքի ամբողջական ազատագրման մասին։