30/06/2016 20:13
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիկ Հովհաննես Բաչկովն Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի, տեղեկանում ենք Հայաստանի Օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն է տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Վենեսուելայում մարզիկները կմասնակցեն վարկանիշային մրցաշարի, որտեղ հայ բռնցքամարտիկը նույնպես կփորձի ուղեգիր նվաճել:
Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Բաչկովը մրցատեղի է մեկնել մարզիչ Մեխակ Ղազարյանի հետ:
Հուլիսի 2-ին կկայանա կշռման արարողությունը և վիճակահանությունը, իսկ մրցաշարը կանցկացվի հուլիսի 3-ից 8-ը: