30/06/2016 16:30
Երևան է ժամանել Վերին Լարսում մնացած քաղաքացիներով երրորդ ինքնաթիռը
Այսօր ժամը 13.50-ի սահմաններում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 3-րդ անգամ վայրէջք է կատարել Վլադիկավկազից ժամանող ՌԴ ԱԻՆ օդանավը, որը հայրենիք է հասցրել Վերին Լարսի փակ անցակետի պատճառով Հայաստան գալու հնարավորությունից զրկված ՀՀ ևս 45 քաղաքացու, տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ինքնաթիռը Վլադիկավկազ քաղաքից ուղևորվել է Երևան: