30/06/2016 14:00
Զախարովա. Ոչ թե կարելի է, այլ պետք է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները, հայտնում է Gazeta.ru-ն:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնել «ոչ թե կարելի է, այլ պետք է»:
«Մենք բոլորս լսել ենք՝ ինչ հրահանգներ են երեկ հնչել Ռուսաստանի նախագահից այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկել է թուրքական կողմը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար: Ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո մենք բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը. հարաբերությունների զարգացումը տեղի կունենա, հարաբերություններ կլինեն»,- ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ ռուսական կողմի համար սկզբունքային էր հասկացնել նման գործողությունների անընդունելիության մասին: