30/06/2016 14:40
Էրդողան. Թուրքիան ահաբեկչության հետևանքով չի պառակտվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի պետական հեռուստաալիքով հայտարարել է, որ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը «չի բաժանի կամ պառակտի իր երկիրը», հայտնում է CNN-ը:
Էրդողանը իր ելույթում խոստացել է, որ կառավարությունը չի հիասթափեցնի իր ժողովրդին: Նա նաև ասել է՝ տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում` կանանց և երեխաներին սպանող ահաբեկիչները չեն կարող իրական մահմեդականներ համարվել:
Էրդողանը իր ելույթի նախորդ օրը հրապարակած գրավոր հայտարարության մեջ ասել էր, որ սուրբ Ռամադան ամսում նման հարձակում կազմակերպելը ցույց է տալիս, որ դրա կազմակերպիչները չունեն ոչ հավատք, ոչ էլ արժեքներ: