30/06/2016 13:28
Թուրք-իսրայելական հարաբերությունները Քնեսեթում դարձել են կռվի առիթ (Տեսանյութ)
Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման հարցի քննարկումն իսրայելական Քնեսեթում կռվով է ավարտվել: Ինչպես հայտնում է Vesti.ru-ն, պատգամավորներից մեկը քննարկման ժամանակ իշխանություններին մարդասպան է անվանել: Նա հիշել է 2010 թվականի դեպքերը, երբ իսրայելցի զինվորականները կրակ էին բացել, այսպես կոչված, «Ազատության տորմիղի» վրա: Նրանք կրակ էին բացել թուրք իրավապաշտպանների` Գազայի բնակիչների համար հումանիտար օգնություններով 6 նավերի վրա։
Համաձայնագրի նախագծի հակառակորդները հայտարարել են, որ նախևառաջ Թել Ավիվը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Անկարայից և միայն հետո վերականգնի հարաբերությունները:
Բնականաբար, նման դիրքորոշումը ոչ բոլորն են կիսել: Նախ բանավեճ է սկսվել, այնուհետ օրենսդիրներն արդեն բռունցքներ թափահարելով են որոշել պարզել, թե ով է ճիշտ, եզրափակում է հեռուստաալիքը: