30/06/2016 19:27
Լարսի անցակետում մնացած Հայաստանի 50 քաղաքացիներով չորրորդ ինքնաթիռը գալիս է Երևան
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ан-148 ինքնաթիռը ուղևորվել է Հայաստան Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից՝ Երևան տեղափոխելով 50 Հայաստանի քաղաքացիների, փոխանցում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Սա րդեն թվով 4-րդ ինքնաթիռն է, որով հայրենիք են տեղափոխվում Վերին Լարսի փակ անցակետի պատճառով Հայաստան գալու հնարավորությունից զրկված ՀՀ քաղաքացիները: