30/06/2016 13:43
Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Տարաշածրջանային այցով Հայաստան այցելած ԵԱՀԿ –ի գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այցելել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և հանդիպել է գրասենյակի ղեկավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, փոխանցում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը:
«Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ բարձրացնել հանրության վստահությունը ընտրական գործընթացի հանդեպ, բարելավելո ոստիկանություն-հանրություն համագործակցությունը, ինչպես նաև խթանել կանաց և երիտասարդների զբաղվածությունը և նպաստել մամուլի ազատությանը Հայաստանում»,-հանդիպմանը ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը:
Շտայնմայերը հայտնել է իր երախտագիտությունը երևանյան գրասենյակի ակտիվ աշխատանքների համար:
Եռօրյա տարածաշրջանային ուղևորության շրջանակում ԵԱՀԿ –ի գործող նախագահը լինելու է նաև Ադրբեջանում և Վրաստանում: