30/06/2016 15:34
Ջոն Էվանսն ու Հայաստանի մանուկներ հիմնադրամը ծրագրեր կիրականացնեն Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերում
Ջոն Էվանսը Արցախ էր եկել Հայաստանի մանուկներ հիմնադրամի պատվիրակության հետ, նա արդեն քաղաքական ոլորտում չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Չնայած որ Ջոն Էվանսը դիվանագիտական աշխատանքում չէ, նա լիովին պատկերացնում է տարածաշրջանային իրավիճակը: Նրան ներկայացվել են նաև եղած դեպքերը, բայց այցի գլխավոր նպատակն էր հիմնադրամի իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ ճշգրտումներ կատարելը», - ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամն Արցախում ծրագրերի իրականացման համար ընտրել է գլխավորապես ապրիլյան պատերազմից տուժաշ բնակավայրերը: