30/06/2016 20:40
Ռուսաստանը համաձայնել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհդի կազմակերպմանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն հայտարարել է, որ Մոսկվան համաձայնել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհդի կազմակերպմանը հաջորդ ամիս Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, հայտնում է Reuters-ը:
«Ռուսաստանը հավանություն տվեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհդի կազմակերպմանը, բայց ցանկացավ, որ հանդիպումը տեղի ունենա Վարշավայի գագաթաժողովից հետո, որպեսզի կարողանա ուսումնասիրել գագաթաժողովի ընթացքում ընդունած որոշումները», - նշել է Էրոն Փարիզում իր ռուս գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ հանդիպելուց հետո:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-9-ը Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթաժողովը, որի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության հարցը: