30/06/2016 15:08
ԶԼՄ. Ստամբուլյան ահաբեկչության մեջ չեչենական հետք կա
Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության մեջ մեղադրվում է արմատներով Չեչնիայից Ահմեդ Չաթաևը, հայտնում է «РИАНовости»-ն՝ հղում անելով թուրքական Yeni Safak թերթին.
Աղբյուրի տվյալով՝ ոստիկաններն ահաբեկչության համար մեղադրում են 8 մարդու: Նրանցից մեկը ձերբակալվել է, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցնենք, որ պայթյունները, որոնք որոտացել են երեքշաբթի Աթաթուրքի անվան օդանավակայիանի միջազգային տերմինալի մուտքի, ելքի մոտ, նաև՝ ավտոկայանատեղիում, վերջին տվյալի համաձայն՝ խլել են 41 մարդու կյանք, ևս 239-ը՝ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք: