30/06/2016 15:30
Շտայնմայեր. Վերսկսված սրացումը մնում է իրական սպառնալիք այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը լճացած է
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործարի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար շարունակել կայուն և խաղաղ լուծում գտնելու գործընթացը, փոխանցում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:
Հարավային Կովկաս այցի շրջանակներում երևանյան այցելույթան ժամանակ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը նպաստելու է խնդրի կարգավորմանը եւ գործընթացի առաջընթացին:
«Դրական զարգացում է, երբ շփման գծում իրավիճակը ավելի հանգիստ է», - ասել է Շտայնմայերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելուց հետո:
«Ինչևէ, վերսկսված սրացումը մնում է իրական սպառնալիք այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը լճացած է: Խաղաղ գործընթացում առաջ շարժվելու համար մենք պետք է քայլեր ձեռնարկենք հրադադարի ռեժիմը կայունացնելու և փոխադարձ վտահությունը խթանելու համար», - ասել է Շտայնմայերը:
ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը փոխանցում է, որ Շտայնմայերը իր զրուցակիցներին կոչ է արել պատրաստակամություն ցուցաբերել փոխզիջման համար, ինչը առաջընթացի նախապայմնն է:
ԵԱՀԿ գործող նախահգահը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Եռօրյա տարածաշրջանային ուղևորության շրջանակում ԵԱՀԿ-ի գործող նախագահը լինելու է նաև Ադրբեջանում և Վրաստանում: