30/06/2016 15:17
Անչափահաս պաղեստինցին սպանել է հրեա դեռահաս աղջկա
Այսօր պաղեստինցու կողմից իրականացրած դանակահարության հետևանքով 13-ամյա հրեա աղջիկ է մահացել իր տանը, որը գտնվում էր Հորդանան գետի Արևմտյան ափում, հայտնում է Reuters-ը:
Իսրայելի ռազմական ներկայացուցիչը նշել է, որ աղջիկը հարձակման է ենթարկվել իր ննջարանում:
Նշվում է, որ աղջկա վրա հարձակվողը, ով նույն օրը սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, 17-ամյա պաղեստինցի էր՝ հարևան Կիրյաթ Արբա գյուղից: