01/07/2016 09:43
ԵԱՀԿ-ն որոշել է Ալիև-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը և ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան դեռ Վիեննայի հանդիպման ժամանակ որոշել են Ալիև-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ. Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Փարիզ, ամերիկյան որևէ քաղաք, որպեսզի հրադադարը պահպանվի, և Ալիևը պահվի վերահսկողության տակ: Նվազագույնը՝ խնդրում որոշակի դրական տեղաշարժ արձանագրվի, առավելագույնը` հնարավոր լինի բանակցային գործընթացը զրոյական կետից շարժել:
Օգոստոսին կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդեն ԱՄՆ-ում: «Ամերիկյան հանդիպման ելքը կախված է փարիզյանից, ինչի տորպեդահարումն արդեն իսկ սկսել է Ալիևը` խոսելով այն մասին, որ հետաքննող սարքերի տեղակայմանն Ադրբեջանը համաձայն չէ, ինչը համանախագահությանն անհանգստացնող հանգամանք է, սպասենք Շտայնմայերի տարածաշրջանային այցի արդյունքներին՝ հասկանալու, թե ինչ ընթացք կընտրվի», - ասել է «Հրապարակ»-ի ԱԳՆ զրուցակիցը: