01/07/2016 13:30
ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը նախագահին կներկայացվի օգոստոսի 1-ին. Անուշ Ղավալյան
ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:
«Հայեցակարգի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր հուլիսի 1-ին, հանձնաժողովը դիմել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ով որոշել է այն երկարաձգել մինչև օգոստոսի 1-ը», - ասաց Անուշ Ղավալյանը:
Արցախում այսօր մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հարցերով մասնագիտական խմբերի քննարկումները: