01/07/2016 12:17
Հատուկ առաջարկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը առաջարկում է 2016 թ. հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ձեռք բերել առնվազն 200 000 դրամին համարժեք վարկային գծով MasterCard Gold քարտեր՝ առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի:
Առաջարկվող MasterCard Gold քարտը հանդիսանում է MasterCard Worldwide վճարային համակարգի պրեմիում դասի քարտ, որը ստեղծված է ընդգծելու հաճախորդների ֆինանսական կայունությունը և ազատությունը:
MasterCard Gold քարտով տրամադրվող վարկային գիծն ունի արտոնյալ ժամանակահատված, որի շնորհիվ քարտի վարկային միջոցների հաշվին իրականացված վճարային գործարքների դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում մինչև վճարային գործարքի իրականացմանը հաջորդող ամսվա 14-րդ օրը:
Նշված առավելությունների հետ մեկտեղ MasterCard ընկերությունը մշակել է նաև արտոնությունների միջազգային փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում MasterCard Պրեմիում դասի Քարտապաններին իրականացնել վճարումներ աշխարհի տարբեր երկրներում և օգտվել բացառիկ զեղչերից և արտոնություններից:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու և արտոնությունների փաթեթին ծանոթանալու համար կարելի է զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ (010) 31 88 99 հեռախոսահամարով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը MasterCard Gold քարտերն առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի առաջարկում է իր գործունեության 20-ամյակի կապակցությամբ: