01/07/2016 11:43
Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հուլիսի 1-5-ը` գիշերը և օրվա երկրորդ կեսին, Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում hուլիսի 1-5-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: