01/07/2016 12:15
Ռուս զինվորականները Հայաստանում ավարտել են մասշտաբային զորավարժությունների պատրաստությունը
Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողներն ավարտել են «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային գոտիներում զորավարժությունների նախապատրաստությունները, որոնց ներգրավված են եղել մինչև 1,5 հազար մարդ և մոտ 500 միավոր տեխնիկա, փոխանցում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հետևակային, տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները մարտավարական մարտի համար նախատեսված վարժություններ են կատարել՝ հետախուզության և դիտարկման ժամանակակից համակարգերի անօդաչու սարքերի կիրառմամբ:
Ստորաբաժանումների դաշտային պարապմունքներն անց են կացվել հուլիսի կեսին նախատեսվող մասշտաբային մարտավարական զորավարժությունների պատրաստությունների շրջանակներում, որոնց ներգրավված է լինելու ռազմաբազայի ողջ անձնակազմը: