01/07/2016 11:02
«Յանդեքս տաքսին» այսօրվանից սկսել է աշխատել Երևանում
«Յանդեքս տաքսին» այսօրվանից սկսել է աշխատել Երևանում: Ծառայությանը միացված է ավելի քան 250 մեքենա՝ Երեւանի 11 տաքսի ծառայություններից:
«Մեքենայի ժամանմանը կարելի է հետեւել անմիջապես քաղաքի քարտեզի վրա, իսկ վարորդի հեռախոսի համարն ու մեքենայի պետհամարանիշը ծառայությունն ուղարկում է SMS հաղորդագրության միջոցով»,- հայտնում են ընկերությունից։
Նշվում է, որ ուղեւորության առաջին երկու կիլոմետրը կարժենա 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։
«Առաջիկայում հաճախորդները կկարողանան վճարել նաեւ բանկային քարտով»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։