01/07/2016 12:59
Օձի խայթոցի դեպքերը Հայաստանում շատացել են
Հունիսի 30-ի դրությամբ ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 39 դեպք, տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Տուժածներից 7-ը դիմել են Երևանի բժշկական կազմակերպություններ, իսկ 36-ը` մարզային: Առավել շատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի մարզում` 11, մյուս մարզերում հետևյալ պատկերն է՝ Արագածոտն` 10, Արարատ` 5, Շիրակ` 4, Սյունիք` 4, Կոտայք` 2, Վայոց ձոր` 1:
Տուժածներից 29-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 15-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:
«Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով: ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին, իսկ 2015 թվականին` մարտի 3-ին», - ասվում է ԱՆ հաղորդագրությունում: