20/07/2016 19:01
Երևանում բացվեց «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց» ցուցահանդեսը
Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ՀՀ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի 90-ամյակին նվիրված «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց» ցուցահանդեսը:
Ցուցադրված են Ջիմ Թորոսյանի և նրա արվեստանոցի ճարտարապետների աշխատանքները, ծանոթ և անծանոթ, չկառուցված շինությունների տարբերակներ, էսքիզներ և գրաֆիկական նկարներ:
Նրա աշխատանքներից են՝ Երևանի քաղաքապետարանի նախկին շենքը, Երևանի քաղաքապետարանի ներկայիս շենքը, մայրաքաղաքի պատմության թանգարանը, Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և այլն:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 20-ը: