21/07/2016 09:56
Վնասազերծված հանցավոր խմբի քրեական գործով նոր տեղաշարժ է եղել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի քրեական գործով նոր տեղաշարժ է եղել: Հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն: Սակայն հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները խանգարել են գործընթացին, ինչի արդյունքում ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, և գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը երկարաձգվել է ևս երկու ամսով: Ասել է, թե այս գործով անցնող մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ խումբը ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր Նորք-Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում: Խմբի ղեկավարը «Հայոց Վահան» ավմամբ կազմակերպության հիմնադիր Արթուր Վարդանյանն է»: