21/07/2016 21:26
Փարիզի արվարձաններում հակաահաբեկչական գործողության ժամանակ մոտ 20 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները Փարիզի Արժանտեյ արվարձանում ձերբակալել են 20 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ զենք կամ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու մասին այս պահին տեղեկություններ չեն ստացվել:
Տվյալ գործողությունն անցկացվում է հակաահաբեկչական դատախազության քննության շրջանակում՝ 2 հասցեներով, որոնք տեղակայված են տեղի մզկիթից ոչ հեռու: