22/07/2016 09:34
ՌԴ-ն ցանկանում է ցույց տալ, որ տարածաշրջանում հարց լուծողն ինքն է. «Առավոտ»
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանին մտահոգում է ԼՂ հարցի շուրջ վերջին զարգացումները։ Առավելապես այն, որ ՌԴ-ն, որը վերջին ժամանակներս հանձն է առել լուծելու հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը գրեթե չի տալիս։
«Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն ցանկանում է աշխարհին ցույց տալ՝ սա իր տարածքն է, ինքն այստեղ հարց լուծող է», - «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Իգիթյանը։
Թերթի զրուցակիցը առավելապես մտահոգված է այն հանգամանքով, որ ԼՂՀ-ի ձայնը դեռ լսելի չէ։ Նկատի ունի՝ բանակցությունների սեղանին։ «ԼՂՀ-ի ձայնը լսելի է միայն մեզ՝ հայերիս, այն էլ ամեն անգամ չէ, որ Հայաստանում պետական լրատվական միջոցներով մենք կարող ենք իմանալ ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Դա ցավալի է, որ ԼՂՀ պաշտոնյաների դիրքորոշմանը ծանոթանում ենք չեզոք, անկախ մամուլի միջոցներից»։
ԼՂ հարցի կարգավորման արդի փուլի մասին Հովհաննես Իգիթյանի դիտարկումները՝ «Առավոտի» վաղվա համարում։