22/07/2016 11:31
Երևանում օգտագործված իրեր կվաճառեն բացառապես «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում. Քաղաքապետարան
«Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:
«Օգտագործված իրերի վաճառքը կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում», - հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Թեմային առնչվող նյութեր՝