22/07/2016 14:01
«Ռեալը» մերժել է «Չելսիի» 75-միլիոնանոց առաջարկը
Լոնդոնի «Չելսին» չի դադարեցնում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելու ջանքերը։
Cadena SER-ի տեղեկություննեոով՝ անգլիական ակումբը նախկին 60 միլիոն եվրոյի փոխարեն պատրաստ է Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար 75 միլիոն եվրո վճարել, սակայն «Ռեալը» կրկին մերժել է առաջարկը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» կերկարաձգի Մորատայի պայմանագիրը մինչև 2021 թվականը՝ տարեկան նրան վճարելով 6 միլիոն եվրո աշխատավարձ։