22/07/2016 20:55
Մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումներ կսկսի Արցախում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:
Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի նախապես սահմանված և հետագայում շտկված ժամկետները՝ հանձնաժողովը քննարկվել է հայեցակարգի նախագիծը հանրային քննարկումների միջոցով հանրությանը ներկայացնելու միջոցառումների կազմակերպչական ու տեխնիկական հարցերը:
Մտքերի փոխանակության արդյունքում որոշվել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումներ է անցկացնելու քաղաքական կուսակցությունների, մտավորականության, գիտական շրջանակների, դատական համակարգի, տարածքային կառավարման պատասխանատուների, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: