22/07/2016 13:26
Բան Կի Մունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հարգել մարդու իրավունքները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ապահովել սահմանադրական կարգը, նաև հարգել քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները՝ չնայած երկրում արտակարգ դրության սահմանմանը պետական հեղաշրջման փորձից հետո:
Ինչպես հայտնում է ТАСС-ն՝ այս մասին ասված Է գլխավոր քարտուղարի դիվանատան գրավոր հայտարարության մեջ:
Ինչպես հայտարարել Է գլխավոր քարտուղարը, դա «հատկապես կաևոր Է արտակարգ դրության սահմանումից հետո և համատարած շարունակվող կալանքների, ձերբակալությունների եւ ծառայությունից հեռացումների ֆոնին»:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի իշխանություններին հորդորում է հնարավոր ամեն ինչանել՝ ապահովելու համար սահմանադրական կարգը և մարդու իրավունքների բնագավառում միջազգային նորմերի պահպանումը՝ Թուրքիայի միջազգային պարտավորություններին համապատասխան», - նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: