22/07/2016 13:40
Զիկա վիրուսով վարակված հղի ամերիկուհիների թիվը հասել է 400-ի
Զիկա վիրուսով վարակված հղի ամերիկուհիների թիվը հասել է 400-ի: Թարմացված տվյալները ներկայացվել են Հիվանդությունների վերահսկման կենտրոնից, փոխանցում է Segodnya.ua-ն:
50 նահանգների տարածքում ընդհանուր առմամբ կա 1403 մարդ, որոնց մոտ ախտորոշվել է այդ վիրուսը: Նրանք բոլոր վարակվել են երկրի սահմաններից դուրս:
Մայրերի մոտ առկա վիրուսով պայմանավորված առողջական խնդիրներ ունի նորածին 12 երեխա: