22/07/2016 12:08
Թրամփը հաստատել է, որ պաշտոնապես պատրաստ է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պատրաստ է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, հայտնում է «Интерфакс»-ը:
«Ես երախտագիտությամբ և հարգանքով եմ ընդունում ձեր առաջարկն՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ», - ասել է նա Հանրապետական կուսակցության՝ ընթացող համագումարի պատգամավորներին, որն ավելի վաղ առաջադրել էր նրա՝ որպես նախագահի թեկնածությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում:
Դ. Թրամփը հավաքվածներին հայտարարել է, որ լի է վճռականությամբ հաղթելու ընտրություններում:
«Մենք մեր կուսակցությանը կվերադարձնենք Սպիտակ տունը, իսկ մեր երկիրը հետ կտանենք դեպի անվտանգություն, բարգավաճում և խաղաղություն», - ասել Է նա՝ համագումարում ելույթ ունենալով ծրագրային ճառով: