22/07/2016 13:02
Իսպանիայի հավաքականը նոր մարզիչ ունի
Խուլեն Լոպետեգին նշանակվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ չներկայացնելով գործարքի մանրամասները։
49-ամյա մասնագետը, ում վերջին աշխատավայրը եղել է «Պորտուն», փոխարինելու է Վիսենտե դել Բոսկեին, ով մարզչական կարիերան ավարտելու որոշում է կայացրել։
Նշենք, որ Լոպետեգին գլխավորել է նաև Իսպանիայի երիտասարդական հավաքականը։
Խուլեն Լոպետեգիի առաջին հանձնարարությունը լինելու է հավաքականին լավագույնս պատրաստել 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլին, որում Իսպանիան մրցելու է Իտալիայի, Ալբանիայի, Իսրայելի, Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։