22/07/2016 17:42
Լավրով. ՆԱՏՕ-ն ուզում է հնարավորինս շատ երկրների դեպի իրեն գրավել՝ կտրելով Ռուսաստանից
ՆԱՏՕ-ն ուզում է հնարավորինս շատ երկրների դեպի իրեն գրավել՝ կտրելով Ռուսաստանից: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Իմաստների տարածք Կլյազմայում» ֆորումին:
«2008-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ՝ Վրաստանին ու Ուկրաինային պաշտոնական հրավեր ուղարկելու շուրջ երկար վեճերից հետո, կայացվեց որոշում, որ նրանք սկսեն դաշինքին միանալու ծրագիրը»,- հիշեցրել է Լավրովը:
«Պաշտոնական իրավաբանորեն պարտադիր համարվող որոշում չի կայացվել, բայց դա փոխհատուցվել է՝ ամփոփիչ փաստաթղթում տեղ գտած քաաքական արտահայտությամբ՝ «ՆԱՏՕ-ի երկրները վստահ են, որ Վրաստանն ու Ուկրաինան կլինեն ՆԱՏՕ-ում»: Այդ ամենը կատարվել է 2008-ի ապրիլին, իսկ արդեն օգոստոսին Սաակաշվիլին, այդ խոստումից լրիվ գլուխը կորցրած, հրամայեց սկսել Ցխինվալի, ռուս ու օսեթ խաղաղապահների գնդակոծությունը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ «Թբիլիսին կլինի ՆԱՏՕ-ում» ՆԱՏՕ-ական սադրիչ արտահայտությունն իր դերակատարումն ուներ կատարվածում»: «Դա մտավ նաև ուկրաինացի ոչ այդքան պատասխանատու քաղաքական գործիչների ուղեղները ու հիմա դա էլ իր դրսևորումն ունի» - նշել է նա: