22/07/2016 21:09
Կարո Եղնուկյանը երկու ամսով կալանավորվել է
Դատարանը որոշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին կալանավորել երկու ամսով, Aysor.am-ի թղթակցին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
«Դատարանը որոշեց միջնորդությունը բավարել և Կարո Եղնուկյանին երկու ամսով կալանավորել։
Դատարանը մերժեց պաշտպանի՝ գրավ կիրառելու միջնորդությունը»,-ասաց Տիգրան Հայրապետյանը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար։
Այս հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։