22/07/2016 12:23
Հյուսիսկորեական ինքնաթիռը Չինաստանում արտակարգ վայրէջք է կատարել
Հյուսիսային Կորեայի Air Koryo ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը Չինաստանի հյուսիս-արևելքում արտակարգ վայրէջք է կատարել, հայտնում է Gazeta.ru-ն:
Փհենյանից Պեկին ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Շենյան քաղաքում՝ սրահում բռնկված հրդեհի պատճառով:
Միջադեպի մասին լրացուցիչ տեղեկություն դեռ չի հաղորդվել, նշում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ուղևորներից մեկին: