22/07/2016 17:56
ՄԱԿ. Հալեպում մոտ 300 հազար մարդ առանց պարենի կմնա
Սիրիայի արևելյան Հալեպում մոտ 300 հազար մարդ օգոստոսի կեսերին առանց պարենի կմնա, հայտարարել Է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հումանիտար հարցերի համակարգման վարչության տարածված հայտարարության մեջ նշված Է, որ Հալեպի արևելյան մասում 200-ից մինչև 300 հազար մարդ կարող Է հայտնվել պաշարման մեջ:
«Չնայած այն բանին, որ ՄԱԿ-ի և մեր գործընկերների մոտ տակավին մնում են պաշարներ հումանիտար կարիքներին արձագանքելու համար, արևելյան Հալեպում պարենն, ըստ գնահատումների, հաջորդ ամսվա կեսերին կավարտվի»,- հայտարարել Է Սթիվեն Օ’Բրայենը:
Նա հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել «անհապաղ առանց նախնական պայմանների թուլ տալու անարգել մուտք գործել Սիրիայի պաշարված և դժվարամատչելի շրջանների միլիոնավոր բնակիչների մոտ»: