22/07/2016 09:26
Գյումրիում ու Վանաձորում ՏՒՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին. ՉԻ
Պաշտոնապես որոշվել է՝ Գյումրիում ու Վանաձորում ՏՒՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին։ Այս մասին գրել է «Չորրորդ իշխանություն»-ը՝ հիշեցնելով, որ հանրապետության այս երկու խոշոր քաղաքներում անցկացվելու են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով, և այդ ավագանու կազմից էլ ընտրվելու է քաղաքապետը։
ԿԸՀ-ն արդեն հաստատել է ընտրությունների ժամանակացույցը, ըստ այդմ՝ մինչև հուլիսի 27-ը ոստիկանությունը ԿԸՀ է ներկայացնելու ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանքը, այնուհետև՝ օգոստոսի 8-28-ը ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ԸԸՀ են ներկայացնելու ընտրական ցուցակները և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը կատարվելու է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը, և սեպտեմբերի 9-ից սկսվելու է նախընտրական քարոզչությունը, որ տևելու է մինչև ամսի 30-ը։