22/07/2016 16:39
Համացանցում հայտնվել է Ստամբուլի վարչության շենքի գրավման տեսանյութը
Թուրքական Anadolu գործակալությունը հրապարակել է անցած շաբաթ Ստամբուլում հեղաշրջման փորձի ժամանակ վարչության շենքի գրավման տեսանյութը, հայտնում է РИА Новости-ին:
Կադրերում երևում է, թե ինչպես են զինված զինվորները վահաններով մոտենում շենքին, քայլում միջանցքներով: Դատելով տեսանյութից՝ վարչության աշխատակիցները շենքում չեն եղել:
Հոլովակի երկրորդ մասում երևում են քաղաքացիական հագուստով մի քանի տասնյակ անզեն մարդիկ: Նրանցից ոմանք մտնում են շենք, և ակնհայտ է, որ բանակցում են զինվորների հետ: Սակայն նրանց գործողությունների էությունը պարզ չէ: