22/07/2016 17:08
1999-ին տեսել եմ նույն մտորումները, նույն խոսքերը. ԱԺ նախագահ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը համեմատեց 1999-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողություն իրականացրաց խմբի հետ:
Հարցին՝ արդյոք ոստիկանության գունդը գրաված մարդիկ ահաբեկիչ են, Գ.Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, ես ճիշտն ասած, մոտիկից չեմ ճանաչում: Համենայնդեպս, մեկ անգամ ես դա տեսել եմ: 1999-ին Ազգային ժողովում տեսել եմ: Նույն խոսքերը, նույն մտորումները, նույն դիպվածները և որևէ մեկը չի կարող ինձ հակառակը պարտադրել: Այնպես որ, չեմ էլ ուզում մեղադրել՝ դավաճան են, դավաճան չեն: Մտածում եմ այնպիսի լուծում լինի, որ և իրենց ձեռնտու լինի, և մեր հասարակությանը»: