22/07/2016 23:01
Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին առաջին կուրսի ուսանողի հետ համեմատեց
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը պահակապարեկային ծառայության գնդում տեղի ունեցածի, «Սասնա ծռեր» խմբի գործողությունների մասին:
«Նա ասել է հետևյալը՝ «այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ առիթ են տվել սրան, այդ պատճառները կվերլուծենք հետո»: Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է: Պատկերացնո՞ւմ եք, ասել կարիք չկա հասկանալ ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկեք նրան բուժենք, հետո կհասկանանք, թե ինչով էր հիվանդ: Նման բան ասել, նշանակում է հետևյալը, թողենք հիվանդը մեռնի, հետո դիահերձումից կվերլուծենք, թե ինչը դարձավ նրա մահվան պատճառը: Ես համարում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է: Միթե առաջին նախագահը կարող է չգիտակցել այս նրբությունը, ես խիստ կասկածում եմ, որ նա չէր հասկանում, թե ինչ է հայտարարում», - ասաց Ն.Փաշինյանը Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ:
Նա նաև նշեց, որ հայ ժողովուրդի ցանկացած որոշում պարտավորվում է կատարել՝ մի պայմանով, որ այդ որոշումը պետք է լինի հստակ, աներկբա, տեսանելի և կասկածի տեղիք չտվող: