23/07/2016 12:58
Զինված խմբի հետ քննարկվում են վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող հարցեր. ԱԱԾ
ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի հետ բանակցային գործընթացը շարունակվում է, այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:
«Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր:
Այսօր զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Այլ տեղեկատվություն այս պահին բանակցային գործընթացի շահերից ելնելով հրապարակել հնարավոր չէ»,- ասված է ԱԱԾ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: