23/07/2016 17:04
Թուրքիայում ձերբակալված զինծառայողներից 1200-ը ազատ են արձակվել
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազ Հարուն Քոդալաքը հայտարարել է 1200 շարքային զինծառայողների ազատ արձակման մասին: Նրանք ավելի վաղ ձերբակալվել էին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով, գրում է Ermenihaber.am-ը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը, դատախազը վստահեցրել է, որ «Balyoz» կամ «Ergenekon» պետական հեղաշրջման գործերով դատավարությունների նման այս անգամ անմեղ զինվորներ չեն պահվելու կալանավորված: Նշվել է, որ ազատ արձակման գործընթացը դեռ կարող է շարունակվել:
Նշենք, որ հուլիսի 15-ի ձախոցված հեղաշրջումից հետո ձերբակալությունների մեծ ալիք բարձրացավ Թուրքիայում՝ գեներալիտետից մինչև շարքային զինծառայող: Ձերբակալվել են նաև հարյուրավոր դատախազներ ու դատավորներ: