23/07/2016 18:52
Ժիրայր Սեֆիլյանը ասել է, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից. Վիտալի Բալասանյան (Տեսանյութ)
Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ և քննարկել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մոտ կես ժամ առաջ եղել եմ Ժիրայր Սեֆիլյանի մոտ եւ քննարկել ենք զենքերը վայր դնելու հարցը: Սեֆիլյանը ասեց, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից: Նա մի քանի հարցեր է առաջ քաշել, որոնք չեմ կարող հրապարակել», - ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը՝ ՊՊԾ գնդի տարածքում լրագրեղների հետ զրույցում ասել է Վ.Բալասանյանը:
Վերջինս հայատարել է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը լինելու է խաղաղ:
Վ.Բալասանյանը հայտնել է,որ հանդիում է ունեցել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ուժ չի կիրառվելու, միչեւ որ հարցերը խաղաղ չլուծվեն»:
«Նրանք ովքեր կկիրառեն զենք, տեղում կստանան արժանի պատիժ», - ասել է Վիտալի Բալասանյանը: