23/07/2016 10:28
Ինձ համար 85 մլն եվրո են առաջարկել, բայց չեմ հեռանա «Ռեալից». Խամես
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ մադրիդյան ակումբից հեռանալու մտադրություն չունի։
«Պայքարելու եմ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։ «Ռեալում» խաղալն իմ երազանքն է եղել։ Կմնամ այստեղ և հաջողության կհասնեմ։ Գիտեմ, որ ինձ համար առաջարկել 85 մլն եվրո, բայց ես ոչ մի տեղ չեմ հեռանա»,- Խամեսի խոսքը մեջբերված է Marca-ից։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Խամեսը տրանսֆերը գնելու առաջարկով «Ռեալին» դիմել են «Պարի Սեն Ժերմենը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վեսթ Հեմը»։