23/07/2016 13:43
Հրթիռակոծվել է Հալեպի հանրային պարտեզը. զոհվել է 8 մարդ
Հալեպը երեկ օրվա ընթացքում կրկին հրթիռակոծվել է:
«Արևելք»-ը գրում է, որ ահաբեկիչների թիրախն է եղել հատկապես Հալեպի հանրային պարտեզի շրջանը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, 50-ը՝ վիրավորվել:
Հանրային պարտեզը գտնվում է «Սաատ Ալա Ալ Ժապերի» հրապարակի մոտ:
Աղբյուրի տվյալներով՝ շրջանի վրա հրթիռակոծումները կատարվել են Հին Հալեպ անունով հայտնի և Պուսթան Ալ Քասըր շրջաններից: