23/07/2016 12:00
Երջանիկ չեմ պարտությունից, բայց մենք ավելի կուժեղանանք. Հենրիխ Մխիթարյան
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում պարտությունից հետո (1-4) լուսանկար է հրապարակել նախկին թիմակիցների հետ:
«Երջանիկ չեմ պարտության համար, բայց մենք ավելի կուժեղանանք: Անկախ արդյունքից` հաճելի էր հանդիպել հին ընկերներին»,-գրել է Մխիթարյանն ու հրապարակել լուսանկար «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ:
Նախամրցաշարային ընկերական «Չեմպիոնների միջազգային գավաթ» մրցաշարի շրջանակներում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր առաջին գոլն է խփել նոր ակումբում: